Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար կնշանակվի փոխնախարար Հակոբ Վարդանյանը․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվելու Հակոբ Վարդանյանը, ով 2018թ. հունիսի 5-ից զբաղեցնում է նախարարի տեղակալի պաշտոնը: Վարդանյանը «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հովանավորյալն է, և այդ պաշտոնին է նշանակվում «Տաշիր Գրուպի» շահերը այս ոլորտում սպասարկելու համար:
Վարդանյանը 2016-2018թթ. աշխատել է «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբում էներգետիկայի ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի ղեկավար, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անվտանգության և վերահսկողության գծով տնօրենի տեղակալ: Իսկ ներկայիս նախարար Գարեգին Բաղրամյանը կնշանակվի հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ՝ այդ պաշտոնում ևս սպասարկելով Սամվել Կարապետյանի շահերը:
Բաղրամյանը 2011-2018թթ. եղել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ՝ լինելով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի տասովշիկը ձախ եկամուտների ապահովման գործում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]