Նեյմար. Կարոտում եմ Մեսիի ու Սուարեսի հետ խաղին
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը նշել է, որ մինչև հիմա կարոտում է Մեսիին ու Սուարեսին՝ «Բարսելոնայում» իր նախկին թիմակիցներին:
«Ես հիանալի էի համագործակցում Մեսիի հետ, իսկ հետո եկավ Սուարեսը, որը դարձավ մեր սեղանի զարդը: Այդ ամենը հիանալի էր և մեր եռյակի, և՝ մեր թիմի համար:
Մենք անբաժան էինք դարձել: Մենք այնքան էին մտերմացել, որ իրար երբեմն ծաղրում էինք, երբ մեզանից մեկի մոտ ինչ որ բան չէր ստացվում:
Ես կարոտում եմ Մեսիի ու Սուարեսի հետ խաղին: Մենք երջանիկ ընկերներ էինք», ասել է Նեյմարը: