211652_close_icon
views-count16159 դիտում article-date 22:19 13-05-2018

Էջմիածին քաղաքում հեծանվարշավի վերջնակետը Սրբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր մեկնարկեց հեծանվարշավ՝ Կոմիտասի անվան հրապարակից դեպի Շահումյան համայնքի Սրբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի`մասնակցելու կիրակնօրյա Սուրբ պատարագին։ Հեծանվարշավին իր աջակցությունը ցուցաբերեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և նշեց, որ ողջունելի է երիտասարդների կողմից նմանատիպ ցանկացած նախաձեռնություն։ Նշենք, որ Շահումյան համայնքում հեծանվորդներին դիմավորեց համայնքապետ Հարություն Նավասարդյանը և կազմակերպեց հյուրասիրություն՝ հեծանվարշավի մասնակիցների համար։ «Սիրով սպասում ենք նրանց, ովքեր ցանկանում են միանալ մեզ և վարել առողջ ապրելակերպ», հայտնել են միջոցառման ղեկավարները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր