211652_close_icon
views-count43764 դիտում article-date 16:45 14-05-2018

Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը Երևանում կատարվող աշխատանքների որակի և ժամկետների պահպանման ուղղությամբ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրերով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքեր տանիքների նորոգման ու ներկման, մուտքերի նորոգման, բակային տարածքների և խաղահրապարակների բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ շարունակվում են «Զվարթնոց» օդանավակայանից Երևան մտնող ճանապարհահատվածի հարակից տարածքները պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները, ինչպես նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքի և Հրազդանի կիրճի բարեկարգման, կանաչապատման աշխատանքները: Սահմանված ժամանակացույցով վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաև 14 մանակապարտեզներում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հանձնարարել է շարունակել խստացված հսկողությունը կատարվող աշխատանքների որակի և ժամկետների պահպանման ուղղությամբ: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է նաև, որ արդեն իսկ պատրաստ է հունիսի 1-ից մեկնարկող «Երևանյան ամառ» եռամսյա մշակութային ծրագիրն ու ժամանակացույցը, որն առաջիկայում կներկայացվի հանրությանը: Խորհրդակցության ավարտին աշխատակազմի մշակույթի վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների ստուգատես- մրցույթների մեկնարկին:

Նմանատիպ նյութեր