211652_close_icon
views-count8394 դիտում article-date 18:36 15-05-2018

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում մեկնարկել են օպերատիվ-մարտավարական զորավարժություններ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, մայիսի 14-ից մեկնարկել են օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց, ըստ առանձին փուլերի և ստացված խնդիրների, ներգրավված են զինված ուժերի և ՊԲ-ի մի շարք զորամասեր: Զորախաղերի ամբողջ ընթացքը գտնում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի և Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի անմիջական վերահսկողության տակ: Մայիսի 15-ին բանակի <<Տիգրանակերտ>> զորավարժարանում, ուժեղացված գումարտակի կազմով, խաղարկվել է մարտավարական զորավարժության՝ մարտական հրաձգությամբ ուղեկցվող կարևորագույն փուլերից մեկը: Միավորման հրամանատարի կողմից տեղագրական ու մարտավարական կողմնորոշում իրականացնելուց հետո ներկայացվել է պայմանական մարտադաշտում առկա ուժերի հարաբերակցությունն ու հակառակորդի կրակային խոցման առանձնահատկությունները: Համաձայն ստեղծված պայմանական իրադրության, ստորաբաժանումները հակառակորդի ակտիվ կրակային ազդեցության պայմաններում վարել են պաշտպանողական մարտ, այդ կերպ ժամանակ և հնարավորություն տալով օգնության եկած ուժերին անցնել հակագրոհի և, ջախջախելով մխրճված հակառակորդին, վերականգնել առաջնագիծը: Զորավարժության ընթացքում հաջողությամբ փորձարկվել և կիրառվել են նաև մի շարք նոր զինատեսակներ, որոնք բարձրացրել են կրակային խոցման արդյունավետության աստիճանը: [b]ԱՀ ՊՆ Մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր