211652_close_icon
views-count1760 դիտում article-date 20:30 06-09-2019

Հայկական 2 հանրապետությունների ռազմական համագորցակցության ծրագրի շրջանակում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը աշխատանքային այց է կատարել պաշտպանության բանակ

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագորցակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, սեպտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը ներկա է գտնվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ Արցախի հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում իրականացված օպերատիվ դաշտային երթին, որի ընթացքում, ըստ ուղղությունների ՊԲ-ի, միավորումների և զորամասերի բարձրաստիճան սպաները հանդես են եկել մարտական խնդիրների իրատեսության, գործողությունների համադրման և մարտի վարման արդյունավետ եղանակների ուսումնասիրման, ինչպես նաև միավորումների ու զորամասերի միջև փոխգործակցության, պաշտպանության գոտու ինժեներական կահավորման վիճակի, ճանապարհային ցանցի ուսումնասիրման և կապի ապահովման միջոցների վերաբերյալ զեկույցներով: Տեղազննման աշխատանքների ընթացքում մեկ անգամ ևս ճշգրտվել են այն բոլոր խնդիրները, որոնք նախատեսվում են իրականացնել հակառակորդի նախահարձակ գործողությունների դեպքում՝ միաժամանակ կարևորելով սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև ուժերի և միջոցների առավել արդյունավետ ու նպատակային կիրառման հարցերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր