55239 դիտում
19:13 15-05-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է մի շարք նախարարություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, սփյուռքի, տարածքային կառավարման և զարգացման, տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև ֆինանսների նախարարություններ: Կառավարության ղեկավարը գերատեսչությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է առանձին ոլորտներին առնչվող խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ: Գործադիրի ղեկավարը կարևորել է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն ու տարբեր ուղղություններով հետևողական քայլերի իրականացումը, որոնք կնպաստեն ոլորտների զարգացմանը, քաղաքացիների խնդիրների լուծմանն ու մատուցվող ծառայությունների պարզեցմանը:
Կառավարության նորանշանակ անդամներին վարչապետը մաղթել է արդյունավետ աշխատանք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
Նմանատիպ նյութեր
4780 դիտում
08:46 04-05-2018
Վերջին վատությունը երկրին. մի շարք նախարարություններ ծախսել են բյուջեի մեծ մասը. «Ժողովուրդ»
1622 դիտում
09:41 14-08-2014
Հովիկ Աբրահամյանը հերթով այցելելու է նախարարություններ․ Ժողովուրդ
1151 դիտում
16:58 01-06-2015
Էրդողանը խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում խոստացել է որոշ նախարարություններ օպտիմալացնել
Այս բաժնից
1339 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
961 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը