211652_close_icon
views-count5416 դիտում article-date 08:42 17-05-2018

Հայաստանը, հաջողության դեպքում, կարող է օրինակ ծառայել մյուս երկրների համար. «Ամերիկայի ձայն»

Հայաստանը, հաջողության դեպքում, կարող է օրինակ ծառայել նախկին Խորհրդային Միության և հարևան Թուրքիայի համար, թե ինչպես կարելի է ժողովրդավար պետություն կառուցել, [url=https://www.amerikayidzayn.com/a/4397188.html]«Ամերիկայի Ձայնի»[/url] հետ զրույցում նշել է անվանի Freedom House կազմակերպության նախագծերի տնօրեն Նեյթ Շենքանը. «Անցած մեկ ամիսը շատ ոգևորիչ և դրական ժամանակաշրջան էր Հայաստանի համար. Փոփոխությունները Հայաստանի առջև հսկայական հնարավորություն են բացում կարևորագույն հարցերի լուծման համար»: Շենքանի խոսքով, հաշվի առնելով որ Հայաստանի քաղաքացիներն արեցին այն, ինչի ոչ ոք չէր սպասում՝ խաղաղ կերպով իշխանություն փոխելով, նա ավելորդ է համարում որևէ խորհուրդներ տալ հայ ժողովրդի պահանջով ստեղծված նոր կառավարությանը, սակայն, երկրի առջև ծառացած խնդիրների ցանկն ակնհայտ է. «Դա տնտեսական հնարավորությունների սակավություն է, կոռուպցիան, տնտեսության որոշ ճյուղերի նկատմամբ օլիգարխների վերահսկողությունը, դատական համակարգի և գլխավոր դատախազի գրասենյակի անկախության պակասը»: Դատաիրավական համակարգի անկախության կարևորությունն ընդգծեց նաև Amnesty International կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի իրավական տնօրեն Դենիել Բալսոնը: Նրա խոսքով, Հայաստանի ոստիկանության ընդհանուր առմամբ խաղաղ արձագանքը քաղաքացիների խաղաղ ցույցերին տպավորիչ էր: Այժմ նորաստեղծ կառավարությանն անհրաժեշտ է կենտրոնանալ մարդու իրավունքների հետ կապված խնդիրների վրա. «Սակայն, մենք արդեն գիտենք, որ Հայաստանի քաղաքացիները նոր կառավարության աշխատանքին ուշադիր հետևելու և նրանից հաշվետվություն են պահանջելու»: Հայաստանի նոր կառավարության առջև եղած խնդիրները շատ են, սակայն, դրանց լուծման մեջ հաջողության հասնելու դեպքում Հայաստանը կարող է դառնալ ոչ միայն ժողովրդի միասնական ուժի և ոգու հաղթանակի խորհրդանիշ այլև օրինակ ծառայի մյուսներին: «Մենք անշուշտ հույս ունենք, որ Հայաստանը հաջողության կհասնի, որ կառավարությունը ի վիճակի կլինի ամրապնդել ժողովրդավարության ձեռքբերումները և այնուհետև կսկսի կարևորագույն երկարատև համակարգային բարեփոխումներ, որոնք ճիշտ կառավարման օրինակ կծառայեն ոչ միայն Հարավային Կովկասի այլև նախկին Խորհրդային Միության մյուս հատվածների և նույնիսկ Արևելյան Եվրոպայի ու ինչու ոչ՝ Թուրքիայի համար»:

Նմանատիպ նյութեր