14244 դիտում
09:47 17-05-2018
Որևէ զանգ չի ընդունվի, որևէ ճնշում չի լինի. դատավորները ոգևորված են. Ռ. Վարդազարյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կարծիք է հայտնել, թե համաժողովրդական շարժման հաղթանակից հետո իրավիճակ է փոխվել նաև դատական համակարգում:
«Դատավորների մեջ տեսնում եմ ոգևորվածություն, որպեսզի կայացնեն մեր երազած դատական համակարգը, մեզ որևէ օրենսդրական փոփոխություն պետք չէ, որևէ օրենք փոխել պետք չէ: Ուղղակի մարդն է փոխվել, դատավորն է փոխվել ներքուստ, ես դա զգում եմ»: Իսկ հարցին, թե ինչո՞ւ նախկինում չկար այդ ոգևորությունը, Վարդազարյանն ասել է. «Այն իրականությունը, որ փոխվեց ՀՀ-ում, դա մեզ թույլ է տալիս էլ ավելի ոգևորվել, նախկինում էլ կաշկանդված չէինք, ուղղակի հիմա ավելի բաց, թափանցիկ աշխատելու հնարավորություն է ստեղծվել»: Նա միաժամանակ բացառել է, որ նոր իշխանությունները փորձեն դատական համակարգի վրա ճնշումներ գործադրել:
«Ես բացառում եմ դա, գոհունակությամբ եմ բացառում, որ հնարավոր չէ, իրադրության փոփոխությունը բերեց նրան, որ որևէ զանգ չի ընդունվի, որևէ ճնշում չի լինի, և քաղաքական իշխանությունը, և հասարակական կարծիքն է այդպիսին, որ դատարանին պետք է թողնել՝ կատարելու իր հիմնական գործառույթները»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1348 դիտում
18:16 08-04-2023
Դատավորները ցույց տվեցին, որ դատական իշխանությունը դեռ կենդանի է և ապաքինման հույս դեռ կա. Ռուբեն Վարդազարյան
1970 դիտում
11:54 26-11-2021
Դատավորները բացատրել են Ջհանգիրյանին, որ անգրագետ գրված օրենքով որևէ մեկի գույքը չեն բռնագանձելու․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1372 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
844 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»