«ՔՊ» կուսակցության վարչության անդամ Գարիկ Սարգսյանը նշանակվելու է Արարատի մարզպետ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գարիկ Սարգսյանը նշանակվելու է Արարատի մարզպետ:
Նախօրեին մենք տեղեկացրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ելք» խմբակցության իր գործընկեր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանի առաջարկությամբ Արարատի մարզպետ կարող է նշանակել Ռազմիկ Թևոնյանին:
Սակայն երեկ վարչապետը որոշել է իր կուսակցության վարչության անդամ, Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկավարին վստահել Արարատի մարզը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]