211652_close_icon
views-count27988 դիտում article-date 10:24 18-05-2018

ՀՀԿ-ն 3 ամիս լուռ սպասելու է, ոչինչ չի ձեռնարկելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին հորդորել է երեք ամիս ոչինչ չձեռնարկել և լուռ սպասել Նիկոլ Փաշինյանի և իր թիմի աշխատանքին: Ոչինչ չձեռնարկելու և սպասելու մասին են վկայում նաև ՀՀԿ խմբակցության անդամների պարբերաբար կրկնվող հայտարարություններն այն մասին, թե իրենք չեն խոչընդոտի Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը: Հավելենք, որ հունիսի 7-ին խորհրդարանում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի քննարկումը, և արդեն իսկ ակնհայտ է, որ այն ընդունվելու է: Դրանից հետո արդեն կսկսվեն հստակ գործողությունները: Երեկ այս տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀԿ-ականներից, սակայն պատգամավորները չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր