11193 դիտում
10:47 18-05-2018
Նրանց թվում էր, որ պարտադրելով բրեժնևյան ոճի քարոզչություն, ամրապնդում են իշխանությունը. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Տեղի ունեցած հեղափոխության պատճառներից մեկն այն էր, որ իշխանությունը ջախջախիչ պարտություն էր կրել քարոզչական պատերազմում: Բացահայտվեց, որ քարոզչության պատասխանատուները անհուսալիորեն հետ էին մնացել կյանքից և գտնվում էին 1970-ականներին ձևավորված կարծրատիպերի ազդեցության տակ: Բերեմ մի պարզ օրինակ:
Նախագահի 10 րոպեանոց ելույթները, որոնք Բաղրամյան 26-ից պարտադրում էին ամբողջությամբ ցույց տալ բոլոր հեռուստաընկերություններին, ունեին ոչ թե զրոյական, այլ բացասական քարոզչական էֆեկտ: Պաշտոնական քարոզիչներին թվում էր, թե այդպիսով քաղաքացիները, որոնք դիտում են նման ելույթներն ու ռեպորտաժները, կսկսեն սիրել իշխանություններին և գնահատել նրանց կատարած աշխատանքը: Բայց ազդեցությունը ճիշտ հակառակն էր՝ անկախ նրանից, թե որքանով ճիշտ կամ սխալ բաներ էին ասվում այդ ելույթներում կամ ռեպորտաժներում, մարդիկ ավելի շատ էին զայրանում և լցվում ատելությամբ: Պատճառը շատ պարզ է՝ դա, կներեք օտար բառի համար, «օբյազալովկա» էր՝ ամբողջ երեկո 6-7 հեռուստաալիքներով նույն բաները «ֆռռացնելը» իրական բրեժնևյան լճացման տպավորություն է ստեղծում:
Եվ հակառակը՝ ֆեյսբուքյան ցանկացած ստատուս, որտեղ խոսվում էր նախագահի եղբոր՝ բոլոր խոշոր բիզնեսների մեջ 50 տոկոսով մտնելու վերաբերյալ, ուներ հսկայական քարոզչական էֆեկտ: Չնայած այդ պնդումը խիստ չափազանցված է, դրան գրեթե բոլորը հավատում էին: Համացանցում նման «ստատուսը» կամ նման մեկնաբանությունն արժանանում է բուռն հավանության այն պատճառով, որ այն ինքնաբուխ է, պարտադրված չէ, արտացոլում է հասարակական տրամադրությունները: Իսկ գլոբալ պատճառն այն է, որ Հայաստանում համացանցին մարդիկ ավելի շատ են հավատում, քան հեռուստատեսությանը՝ հիմա ցանկացած մարդ և ցանկացած կայք կարող է ազատորեն ուղիղ եթեր մտնել ու ցույց տալ իրեն և ուրիշներին հետաքրքրող իրադարձությունը: Դա ունի իր թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, բայց այս թեմայի համատեքստում կարևոր է այլ բան՝ պաշտոնական քարոզիչները չէին ընկալել այս փոխված իրավիճակը, նրանց թվում էր, որ «ճզմելով» հեռուստաընկերությունները և պարտադրելով բրեժնևյան ոճի քարոզչություն՝ նրանք ամրապնդում են իշխանությունը:
Հիմա էլ Փաշինյանն է շատ երևում եթերում: Բայց ոչ ոք չի պարտադրում նրան ցույց տալ՝ վարչապետին ցույց են տալիս, որովհետև դա հեռուստադիտողներին հետաքրքրում է: Իսկ հետաքրքրում է այն պատճառով, որ իսկապես նա վարչապետ է դարձել ժողովրդի կամքով:
Բայց եթե մեկ կամ երկու ամիս հետո Բաղրամյան 26-ից զանգեն որևէ հեռուստաընկերություն և ասեն, որ Շարմազանովին չի կարելի կանչել եթեր, և պարտադիր եթեր պետք է գա որևէ մեկն իշխանությունից, դա կնշանակի, որ ոչինչ չի փոխվել: Հուսամ՝ այդպես չի լինի»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6858 դիտում
10:45 25-11-2020
Հրաժարականի պահանջով հանրահավաքներն ամրապնդում են Փաշինյանի իշխանությունը․ «Ժամանակ»
Այս բաժնից
838 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
739 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»