211652_close_icon
views-count2950 դիտում article-date 14:49 18-05-2018

Արցախի Մարտակերտ եւ Լիբանանի Բուրջ Համուդ քաղաքների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Արցախի Հանրապետության Մարտակերտ եւ Լիբանանի Հանրապետության Բուրջ Համուդ քաղաքների միջեւ մայիսի 17-ին ստորագրվել է Համագործակցության հուշագիր։ Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բուրջ Համուդի քաղաքապետարանում։ Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Մարտակերտ քաղաքի անունից հուշագիրը ստորագրել է քաղաքապետ Միշա Գյուրջյանը, իսկ Բուրջ Համուդ քաղաքի անունից՝ քաղաքապետ Մարտիկ Պողոսյանը։ Ստորագրման արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը, Մերձավոր Արեւելքում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քեբաբջյանը, Լիբանանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը եւ Բուրջ Համուդի քաղաքային խորհրդի անդամները։ Հուշագրում, մասնավորապես, նշվում է, որ առաջնորդվելով երկու քաղաքների միջեւ սոցիալական, տնտեսական, զբոսաշրջային եւ մշակութային հարաբերություններ հաստատելու մտադրությամբ, գիտակցելով, որ քաղաքների միջեւ համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանային կայունության եւ խաղաղության ամրապնդմանը, կողմերը պայմանավորվում են հաստատել ու պահպանել պաշտոնական հարաբերություններ, նախաձեռնել համատեղ նախագծեր եւ կնքել համաձայնագրեր՝ գործունեության տարբեր ոլորտներում մշակված ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով։

Նմանատիպ նյութեր