Ուկրաինան պաշտոնապես և վերջնական դուրս եկավ ԱՊՀ-ից
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ ստորագրել է հրամանագիր՝ ԱՊՀ-ում Ուկրաինայի անդամակցության վերջնական դադարեցման մասին:
«Այսօր ես հրամանագիր ստորագրեցի, որով ԱՊՀ-ի բոլոր կանոնադրական մարմիններից ետ են կանչվում Ուկրաինայի բոլոր ներկայացուցիչները: Մենք այնտեղ այլևս անելիք չունենք, մենք շարունակում ենք ճանապարհը դեպի Եվրոպա», հայտարարել է Պորոշենկոն:
Ապրիլի 12-ին Պորոշենկոն կառավարությանն արդեն առաջարկել էր փաստաթուղթ ստեղծել. ԱՊՀ-ում Ուկրաինայի անդամակցությունը դադարեցնելու ուղղությամբ:
Ուկրաինան Բելառուսի և Ռուսաստանի հետ միասին այն երեք երկրներից էր, որոնք 1991թ. դեկտեմբերի 8-ին ստորագրեցին ԱՊՀ-ն ստեղծելու մասին Համաձայնագիրը: Սակայն երբ 1993թ. Մինսկում՝ ԱՊՀ-ի գագաթաժողովում, որտեղ ընդունվեց ԱՊՀ-ի կանոնադրությունը, Ուկրաինան այն չստորագրեց: