3082 դիտում
12:03 23-11-2020
ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս եկավ Բաց երկնքի պայմանագրից
ԱՄՆ-ը երեկ պաշտոնապես դուրս եկավ «Բաց երկնքի մասին» պայմանագրից, որի մասնակից են 35 պետություններ: Գրում է [url=https://www.azatutyun.am/a/30964079.html]«Ազատությունը»[/url]։
Միացյալ Նահանգները հայտարարել էր իր այդ որոշման մասին կես տարի առաջ։ Վաշինգտոնը Ռուսաստանին մեղադրել էր Կալինինգրադում, Վրաստանի սահմանի մոտ և խոշոր զորավարժությունների անցկացման տարածքներում թռիչքներն արգելելով պայմանագիրը խախտելու, ինչպես նաև այն «չարաշահելու» մեջ՝ ԱՄՆ ենթակառուցվածքների մասին տեղեկություններ հավաքելու համար:
Պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականին և թույլ է տալիս մասնակիցներին թռիչքներ իրականացնել միմյանց տարածքներով՝ զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության համար: Այս թռիչքների արդյունքում ստացված տեղեկատվությունը հասանելի է դառնում պայմանագրի բոլոր կողմերին:
Այս կապակցությամբ, օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ համաձայնագրում մնացած երկրները կդադարեցնեն տվյալների տրամադրումը Միացյալ Նահանգներին:
Նմանատիպ նյութեր
862 դիտում
16:34 10-05-2023
Ռուսաստանը մտադիր է պաշտոնապես դուրս գալ Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրից
4195 դիտում
13:51 26-06-2017
Ռուսաստանը պատասխան ունի Միջին և հեռահար հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուն. Վ. Շամանով
1410 դիտում
09:38 12-05-2018
Իրանի վերաբերյալ պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու նպատակը նոր պայմանագրի կնքումն է. Foreign Policy
Այս բաժնից
424 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1033 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
712 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել