211652_close_icon
views-count85492 դիտում article-date 10:56 20-05-2018

Ոստիկանների, քննիչների ու ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողների կողմից Երևանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած ու հայտնաբերված 20-ամյա զինծառայողը կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 19-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն բաժնի ավագ քննիչ Շիրազ Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ, 20-ամյա Անդրեյ Խալիլյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արման Հովհաննիսյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյանիից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Խալիլյանը, ով կասկածվում է Երևանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ՝ կալանավորվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը հնարավոր է փոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչություն, քանի որ կասկածյալը ժամկետային զիծառայող է եղել: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/18/1096277/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, մայիսի 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանի), ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանի, ՔՀԲ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի), ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի, բաժնի պետի տեղակալ Արման Պապյանի), ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի (բաժանմունքի պետ Ասատրյանի), Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների (քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի), ավագ քննիչ Ռոբերտ Խաչատրյանի և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտել էին մայիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սարալանջի նորակառույց ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Այգեստան 11 փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկին հարակից կիսակառույց շինությունում 60-ամյա Գևորգ Մաթոսյանի առանձնակի դաժան սպանությունը։ Նրա դին նեխած և գլխի շրջնում ջնջխված վիճակում հայտնաբերվել էր նույն օրը։ Ոստիկանները, քննիչներն ու ռազմական ոստիկանության ծառայողները նշած զարհուրելի սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին էին բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Անդրեյ Խալիլյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ժամկետային զինծառայող է եղել, ծառայության է գտնվել Արցախի Հանրապետության զորամասերից մեկում, սպանությունը կատարելու օրը նա օրինական կարճաժամկետ արձակուրդի էր եղել ու սպանությունը կատարել էր ապրիլ ամսին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա այդ օրը նաև նռնակ էր նետել նույն հասցեի բնակչի վրա, որի մասին ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացել օրեր անց, քանի որ վիրավորում ստացած քաղաքացին, ով սպանվածի ընկերն է եղել ու ժամանակին իրար հետ դատապարտված են եղել, կատարվածի մասին չէր տեղեկացրել իրավապահների, իսկ սպանության կասկածանքով ձերբակալված Ա. Խալիլյանը հաշվառված է Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասում, սակայն բնակվում էին սպանվածի տանը, քանի որ նրա խորթ հայրն ու սպանվածը թույլ էին տվել, որպեսզի նա նույնպես բնակվի իրենց հետ։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար Ռ. Խաչատրյանի կողմից հարուցված քրեական գործի նյութերը հավանաբար կփոխանցվի Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչություն։ Քննիչի որոշմամբ կասկածյալ Ա. Խալիլյանը ձերբակալվել էր։ Նա հայտնել էր, որ սպանությունը կատարել է այդ օրը, երբ նռնակ է նետել խորթ հոր ուղղությամբ և իր զոհին անասնագոմում սպանել է կացնի մի քանի հարվածով։ Սպանության կասկածանքով կալանավորված՝ 20-ամյա Անդրեյ Խալիլյանն է [b] [/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0669127001526800229863673.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր