28343 դիտում
10:26 21-05-2018
Բիզնեսը գնային սրբագրումներ է անում. տնտեսագետը՝ շաքարավազի, բանանի և այլ ապրանքների էժանացման մասին
Երկրում ստեղծված իրավիճակը ինքնաբերաբար բերել է նրան, որ որոշ շուկաներում բիզնեսը վերանայում է իր գնային քաղաքականությունը: Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/934182.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում որոշ ապրանքների, մասնավորապես, շաքարավազի, բանանի շուկաներում գների նվազեցմանը:
«Դեռևս կառավարությունը ծրագիր չի ներկայացրել, քաղաքական լծակ չի կիրառել, բայց բիզնեսն ինքնաբերաբար գնում է այսպիսի գնային սրբագրումների: Բիզնեսը շատ լավ հասկանում է, որ գների մեջ դրված ստվերային բաղադրիչը վաղ թե ուշ ուսումնասիրվելու է և հնարավոր է ինչ-որ ժամանակ հետո իրենց առաջ հաշիվ դրվի: Դրա համար խելացի գործարարները գնում են այդ քայլին: Խորհուրդ կտայի մյուս գործարարներին ևս, եթե այդպիսի խնդիրներ ունեն, արագ, որքան հնարավոր է շուտ, գնան ողջամտության տիրույթ: Գներ-որակ հարաբերակցությունը պետք է լինի ոչ միայն պարզապես շահույթ ապահովող լծակ, այլև՝ լինի արդար, շուկայում երկարաժամկետ մրցակցային պայմաններով գործելու հնարավորություն տվող նշաձող»,-ասա Ատոմ Մարգարյանը:
Տնտեսագետը կարծում է, որ առաջիկայում վառելիքի, պարարտանյութերի, դեղորայքի, շինանյութի, փայտանյութի շուկաներում գների վերանայում՝ իջեցման ուղղությամբ, ևս պետք է սպասել: Ըստ նրա՝ խոշոր ներկրողների շուկաները բնականաբար ուսումնասիրվելու են և նոր իշխանությունը չի կարող քայլեր չանել:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/934182.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2085 դիտում
20:00 08-02-2019
Պարենային ապրանքների գնային ինդեքսը հունվարին աճել է
1445 դիտում
18:16 09-07-2019
Պարենային ապրանքների գնային ինդեքսը հունիսին կայուն է եղել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
Այս բաժնից
1057 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
952 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին
988 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին