211652_close_icon
views-count5802 դիտում article-date 20:35 21-05-2018

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ռաֆտինգ՝ արագահոս գետով փչովի նավակներով նավարկություն

Մայիսի 20-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ Դեբեդ գետի մոտ, Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ռաֆտինգ` արագահոս գետով փչովի նավակներով նավարկություն: Ռաֆտինգի մասնակիցները արագահոս Դեբեդ գետով Թումանյան քաղաքի մոտակայքից հասել են մինչև Սանահին կայարան՝ 1 ժամում հաղթահարելով 12 կմ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը, նախարարությունում մշակված սպորտային զբոսաշրջության հայեցակարգի դրույթների իրականացման գործում կարևորելով մեր երկրի բնական հնարավորությունները (լեռներ, գետեր, կանաչ գոտիներ), նշել է, որ պետք է դրանք օգտագործել էքստրեմալ մարզաձևերը զարգացնելու համար: Մինչ այդ` 2017 թվականի աշնանը, Դեբեդ գետի վրա ռաֆտինգ իրականացնելու նպատակով հայ և օտարերկրյա փորձագետների կողմից իրականացվել էր ուսումնասիրություն, և արձանագրվել էր, որ Դեբեդն ունի ռաֆտինգի համար բարենպաստ՝ 4+ աստիճանի բարդություն:

Նմանատիպ նյութեր