1333 դիտում
09:52 02-06-2023
ԵՊՀ-ում և Հայաստանի մյուս բուհերում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԵՊՀ-ում եւ Հայաստանի մյուս բուհերում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում՝ կաշառքի գործով:
Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոսներ՝ Գագիկ Տոնոյանն ու Արմեն Ներսիսյանը:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել դեկան Հայկ Սարգսյանի ձերբակալությունից:
ԵՊՀ-ի մեր աղբյուրները փոխանցեցին, որ Հայկ Սարգսյանին մեկ ամիս ժամանակ էր մնացել պաշտոնավարելու. առաջիկայում նոր դեկանի ընտրություններ պետք է լինեին:
Վերջինս նախապես տեղյակ է եղել, որ իր վերաբերյալ համալսարանից տեղեկություններ են փոխանցում իրավապահ մարմիններին, ու շուտով գալու են իր «հետեւից», ուստի որոշել է նախապես իր անունը մաքրելու համար չառաջադրվել դեկանի նոր ընտրություններին եւ հնարավորինս շուտ հեռանալ ԵՊՀ-ից, որպեսզի սկանդալի մեջ չհայտնվի:
Ինչպես ասում են, սակայն, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Հայկ Սարգսյանը չհասցրեց հեռանալ բուհից, այլ ձերբակալվեց։
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ համալսարանում ձերբակալություններն այսքանով չեն սահմանափակվում. առաջիկայում ԵՊՀ-ում եւ այլ համալսարաններում, հնարավոր է, կաշառքի գործով դեկաններ եւ դասախոսներ ձերբակալվեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
7094 դիտում
09:01 10-06-2022
Նոր աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում ՊՆ-ում․ «Իրավունք»
14809 դիտում
10:10 22-05-2018
Առաջիկայում սպասվում են լուրջ կոռուպցիոն բացահայտումներ և աղմկահարույց ձերբակալություններ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3226 դիտում
09:00 28-12-2024
Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»
2491 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»