37846 դիտում
21:16 22-05-2018
Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին
[b]ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին[/b]
Հարգելի՛ պարոն Փաշինյան
Քաղբանտարկյալների, այդ թվում՝ Սասնա Ծռերի, բանտում մնալը հեղափոխության և մեր երկրի համար հղի է ծանր հետևանքներով:
Անշուշտ, ողջունելի է, որ Դուք սկզբունքորեն մերժում եք «հեռախոսային» արդարադատությունը:
Սակայն օրենքի գերակայությունն արժեք ու իմաստ ունի, եթե ծառայում է իրավունքի գերակայությանը:
Ուստի, մերժելով ուղիղ կառավարման այդ անօրինական տարբերակը, Դուք կարող եք և պարտավոր եք օգտագործել անուղղակի կառավարման, առաջնորդային կառավարման բոլոր հասանելի իրավաչափ լծակները՝ դատախազությունում և դատարաններում մթնոլորտ փոխելու, սաբոտաժը չեզոքացնելու և դրանց կողմից արդար որոշումների կայացումը երաշխավորելու համար:
Մինչ օրս, սակայն, տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը և քաղբանտարկյալներին ու քաղաքացիներին հորդորում եք ապավինել հանցագործ դատախազների և դատավորների հոգևոր ու բարոյական վերափոխման հրաշքին:
Դրա հետևանքով առաջացած տարակուսելի անորոշությունն է պատճառը, որ Հիմնադիր Խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը արդեն մեկ ամիս չի դադարեցնում հացադուլը՝ պահանջելով գոնե ցույց տալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ալգորիթմը: Առավել ևս նրա պահանջը ոչ միայն արդարացի է, այլև նպաստում է հեղափոխությանը և օգնում է հեղափոխական կառավարությանը, Նոր Հայաստանը մեկընդմիշտ ձերբազատելով քաղբանտարկյալների առկայության անպատվաբեր խարանից:
Մեկ ամսվա հացադուլն, ի դեպ, մարդու օրգանիզմի համար կրիտիկական սահմանին մոտ վիճակ է առաջացնում:
Հուսով ենք, որ քայլ կանենք և կլուծեք հեղափոխության փորձաքար դարձած այս պրոբլեմը:
[b]Հարգանքով՝
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)
22.05.2018 թ. «Արմավիր» ՔԿՀ[/b]
Նմանատիպ նյութեր
8792 դիտում
11:00 29-05-2018
1 տասնյակից ավելի հասարակական գործիչների բաց նամակը Արմեն Սարգսյանին՝ Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության հարցով
12135 դիտում
15:27 29-07-2017
Վարուժան Ավետիսյանի նամակը` Armexit-ի մասին. «ԵՏՄ-ից դուրս գալը օրակարգ չէ»
2201 դիտում
13:50 24-11-2018
Խորհրդարանն ընտրվելու է ամբողջ ժամկետով գործելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը
Այս բաժնից
610 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
805 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1555 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն