43273 դիտում
15:08 23-05-2018
ՕՐՎԱ ԿԱԴՐ. «Դիտահորս դիտահորիդ վնաս չէ». Տարոն Մարգարյանը «սպասում է Վլադիմիր Պուտինի այցին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Հյուսիս-հարավ» նորակառույց ճանապարհի Նորագավիթի հատվածում արդեն մի քանի օր է՝ բաց դիտահորը դարձել է պատուհաս՝ վարորդների համար։
Երբ շահագործման էր հանձնվում ճանապարհի այս հատվածը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ իր լուր երևանցիների, ասում էր, որ շահագործումից հետո պատկան մարմինները հետամուտ են լինելու, որպեսզի թերություններ հայտնաբերելու դեպքում խնդիրը կարճ ժամանակում լուծվի, սակայն բաց դիտահորի հարևանությամբ ապրող բնակիչները, ովքեր չցանկացան տեսախցիկի առաջ երևալ, ասում էին. «Մի ամիս է՝ դիտահորը բաց է։ Եղել են դեպքեր, որ գիշերը ավտոմեքենաներ են վնասվել բաց դիտահորի պատճառով, իսկ թեժ գիծ մեռանք ահազանգելով. ոչ մի օգուտ։ Մտածում ենք՝ երևի քաղաքապետարանը սպասում է ՝երբ Ռուսաստանի Դաշնության նախագահը կգա Հայաստան, հլբաթ էս տեղով կանցնի, ու քաղաքապետարանը տեղից ժաժ կգա, դիտահորի կափարիչը կբերեն ու կփակեն այն»՝ նկատի ունենալով, որ երբ տարիներ առաջ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան, նրա երթուղով անցնող բոլոր ճանապարհների դիտահորերը «սվարկով» փակել էին։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
1099 դիտում
18:16 20-01-2024
Թուրքիայում փետրվարի 12-ին սպասում են Պուտինի հնարավոր այցին