211652_close_icon
views-count1012 դիտում article-date 22:49 24-06-2024

Թուրքիան սպասում է Պուտինի այցին. մինչ այդ Էրդողանը մտադիր Է բանակցություններ վարել Պուտինի հետ Ղազախստանում․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ղազախստանում։ Փոխանցում է Tert.am-ը։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ակնկալում է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 3-4-ին Աստանայում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում»,- հայտարարել է նա։

Ֆիդանը նաև հայտարարել է, որ Թուրքիան սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին։

Նմանատիպ նյութեր