211652_close_icon
views-count12048 դիտում article-date 19:53 23-05-2018

Ամուլսարի ոսկու հանքի դեմ պայքարող բնակիչները հանդես են եկել հայտարարությամբ

[b]Վերջին 4 օրերին Ամուլսարի ոսկու հանքի դեմ պայքարող բնակիչների հայտարարությունը՝ կապված գործողությունների դադարեցման հետ.[/b] 4 օր շարունակ դեպի Ամուլսարի ոսկու հանք բարձրացող ճանապարհները փակ լինելուց հետո այսօր բացվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով: Քանի որ նախորդ կառավարության ընթացքում որևէ կերպ հաշվի չի առնվել բնակչության կարծիքը, իսկ հանրային լսումները կրել են ձևական բնույթ և անցկացվել են կոպիտ խախտումներով, լիցենզիաներն ու թույլտվությունները ստացել են մի շարք օրենքներ խախտելով, ուստի, ցանկացած բիզնես ինքն է իր ռիսկով մտնում այդ պատասխանատվության տակ: Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հանրությանն անպատասխանատու վերաբերմունք ցույց տված Lydian International կազմակերպությունն է, և Lydian International կազմակերպության գործունեության դադերցումը պայմանավորվում է. 1. Ի սկզբանե ՀՀ օրենքները չհարգելով գործունեության իրականացմամբ, 2. Ի սկզբանե հանրային կարծիքն հաշվի չառնելով: Աշխարհում շատ են դեպքերը, որտեղ միջազգային ներդրողները հաշվի չառնելով հանրության կարծիքն ու չհարգելով տվյալ երկրի օրենսդրական պահանջները իրականացրել են հանքարդյունաբերական գործունեություն և կանգնել փաստի առաջ: Վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկն առավել կբարձրանա, երբ բոլոր ներդրողներն ընկալեն, որ Հայաստանի Հնարապետությունը իրավական պետություն է և մեր օրենքների հետ պետք է բոլորն հաշվի նստեն: Մտահոգ լինելով հանքի շինարարական աշխատանքների հետ կապված ռիսկերով, ինչպես նաև անհամատեղելի համարելով հանքարդունաբերության գոյությունը Ջերմուկ առողջարանային քաղաքի հետ, ներկայացնում ենք մեր դիրքորոշումը. Պահանջում ենք դադարեցնել Ամուլսարի տարածքում որևէ շինարարական աշխատանք և հրավիրել իրավաբանների, անկախ փորձագետների, ովքեր իրավական և բնապահպանական վերջնական գնահատական կտան հանքարդյունահանման ողջ գործընթացին: Դեպի հանք բարձրացող ճանապարհները նորից կփակվեն, եթե հանքում աշխատող մեքենաները որոշեն բարձրանալ աշխատանքը շարունակելու: Ամուլսարի տարածքից դուրս բերվող մեքենաները կարող են ազատ դուրս գալ՝ առանց խոչընդոտների:

Նմանատիպ նյութեր