211652_close_icon
views-count8894 դիտում article-date 16:26 01-07-2018

Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա. Փաշինյան

Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա, անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շուրջ ստեղծված իրավիճակին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչպես նախկինում, հիմա էլ լուծման տարբերակը մեկն է՝ մեր հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա, և մենք փաստերի հավաքագրման ճանապարհին ահագին առաջ ենք գնացել և վերջնական եզրակացություն կլինի»,-ասաց վարչապետը: Հարց հնչեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը կարող է դատական կարգով լուծել խնդիրը, քանի որ ունենում է նաև ֆինանսական կորուստ, Փաշինյանն արձագանքեց, որ դա յուրաքանչյուրի որոշելիքն է: Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը շուրջ 10 օր փակ են պահում բողոքի ակցիայի մասնակիցները: Նրանք պահանջում են դադարեցնել հանքի շահագործումը, քանի որ գտնում են, որ դրա շահագործումը վտանգավոր է մարդկանց կյանքի և առողջության համար: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, նշում է, որ բոլոր ռիսկերը նվազագույնի են հասցվել: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով ընկերությունն օրական 500 հազար դոլարի վնաս է կրում: Շրջակա համայնքների 500 աշխատողները զրկվում են ապրուստի հիմնական միջոցից, և կրքերը բորբոքվում են: Ընկերությունը դիմել է կառավարություն և բոլոր պատկան մարմիններին և սպասում է կոնկրետ գործողությունների:

Նմանատիպ նյութեր