211652_close_icon
views-count18374 դիտում article-date 09:52 06-12-2016

Ամուլսարի ոսկու հանքի շահագործողները ծրագրում են ապականել ոչ միայն բնությունը, այլև մարդկանց. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը զբաղվելու է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմամբ, որոշել է անվճար պահպանակներ բաժանել այդ տարածքի գյուղերի բնակիչներին՝ պատճառաբանելով, թե դրսից աշխատողներ են գալու և սեռավարակների տարածման վտանգ է առաջանալու։ «ՉԻ» - Եթե հաշվի առնենք, որ հանքերում «դրսից եկած» աշխատողները հիմնականում տղամարդիկ են լինելու, կարելի է ենթադրել, թե հանքավայրը շահագործողներն ինչ դեր են վերապահել տեղի բնակչությանը։ Իսկ եթե «դրսից եկածների» մեջ նաև կանայք են լինելու, ապա անհասկանալի է, թե ինչու են անվճար պահպանակները տեղացիներին բաժանելու։ Թող պոտենցիալ եկվորներն ինչքան ուզում են՝ իրար հետ բեղմնավորվեն։ Ամեն դեպքում՝ հանքավայրը շահագործողները փաստորեն ծրագրում են ապականել ոչ միայն բնությունը, այլև մարդկանց»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր