29368 դիտում
20:07 23-05-2018
Պարզվում են Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնություններից տուժած վարորդների ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել՝ Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/22/1096648/]բռնություններից [/url]տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 21-ին Կ.Ուլնեցի փողոցում բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնություն դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց և վերջիններիս գործողություններից տուժած քաղաքացիների ինքնությունը:
Մասնավորապես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացիներն ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին:
Քննությանը տվյալներ էին ներկայացվել վնասված «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնության վերաբերյալ, ով ճանաչվել է տուժող և հարցաքննվել։
Մայիսի 22-ին Քննչական կոմիտեի կողմից տարածված տեսանյութից հետո վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել նաև դեպքի օրը տուժած «Նիսսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց գործողություններից տուժած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Խնդրում ենք վարորդին ներկայանալ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
35019 դիտում
22:41 22-05-2018
Կ.Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների գործով մեկ անձ ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ