211652_close_icon
views-count4566 դիտում article-date 10:49 24-05-2018

Հայաստանի հեղափոխությունը նման է լատինամերիկյան ժողովրդավարական շարժումներին. «Ամերիկայի ձայն»

Ամերիկյան Ջորջթաունի համալսարանում կայացել է Հայաստանի ապագայի վերաբերյալ քննարկում՝ կազմակերպված ամերիկյան ռազմավարական կենտրոնների կողմից: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4407093.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: «Դա Հայաստանի հաջողությունն էր: Դա հայկական ժողովրդական շարժում էր»,- այսպես է գնահատում Հայաստանի վերջին հեղափոխական զարգացումները ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հեֆերնը ամերիկյան մի շարք առաջատար ռազմավարական կենտրոնների կազմակերպած քննարկմանը հետհեղափոխական Հայաստանի ապագայի մասին: Մասնակից բանախոսները ընդգծել են շարժման դրական բնույթը: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այն համարում է հիանալի հնարավորություն Հայաստանի համար: Նախկին արտգործնախարարը չբացառեց նոր իշխանությունների կողմից արտաքին քաղաքականության ոլորտում նոր մոտեցումների որդեգրումը: Ըստ նրա ՝ Հայաստանը պետք է վերանայի իր տարածաշրջանային քաղաքականությունը: Օսկանյանը հատկապես կարևորում է Հայաստան-Վրաստան հարաբերությունների խորացումը՝ առաջարկելով ստեղծել Հայաստան-Վրաստան հատուկ կառավարական հանձնաժողով՝ թասք ֆորս: «Ես կարծում եմ, մեր տարածաշրջանային քաղաքականության մեջ անհրաժեշտ է շեշտադրումների փոփոխություն, հատկապես Հայաստան-Վրաստան հարաբերություններում: Մեզ հաջողվել է հավասարակշռություն մտցնել մեր արտաքին քաղաքականությունում, որը հնարավորություն կտա խորացնել հայ-վրացական հարաբերությունները: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, իսկ Վրաստանը ՝ գեոպոլիտիկ ընկերն է»,- ասում է Օսկանյանը: Քաղաքագետ Աննա Օհանյանն էլ իր հերթին ընդգծել է, որ այս հեղափոխության միջոցով հնարավորություն ընձեռվեց ձերբազատվել տարիներ ի վեր ձևավորված ավտորիտար համակարգից: «Սառը պատերազմի ավարտը առաջացրեց ժողովրդական հեղափոխությունների ալիք: Վերջիններիս մեծ մասը սակայն հետընթաց ապրեց դեպի ավտորիտարիզմ, և Հայաստանի ավտորիտարիզմը այս գործընթացի արդյունք էր»,- ընդգծել է Օհանյանը: Ըստ քաղաքագետի, Հայաստանի հեղափոխությունն իր բնույթով նման չէ գունավոր հեղափոխություններին, այլ համեմատելի է լատինամերիկյան հեղափոխական շարժումների հետ: Նա առանձնացրել է մի շարք գործոններ, ներառյալ սոցիալական բողոք, զանգվածային մոբիլիզացիայի առկայություն ու շարժման խաղաղ բնույթ, որոնք բնորոշ են եղել նաև Լատինական Ամերիկայի ժողովրդավարացման գործընթացին:

Նմանատիպ նյութեր