Նիկոլ Փաշինյանը այցելել է Գարեգին Չուգասզյանին, ով արդեն 31 օր հացադուլ է անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 24-ին, այցելել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին, ով արդեն 31 օր հացադուլ է անում։
Այսօր ավելի վաղ վարչապետը հեռախոսազրույց էր ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ և նրան խնդրել դադարեցնել հացադուլը:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»,- գրել է վարչապետը [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/?hc_ref=ARRoXkFZqjSWhyDlNrgm9b-x6vOZY9Kehg65Q7ggIWAb38kFnuxjkXjUvnuB4_dMZ60&fref=nf]ֆեյսբուքյան էջում[/url]: