103353 դիտում
12:54 25-05-2018
Վերջին զանգի որոշ մասնակիցներ շարունակում են վտանգել իրենց կյանքը. ՃՈ-ն կրկին հորդորում է ծնողներին՝ հետևողական լինել և մեքենաներ չտրամադրել երեխաներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկվանից ճանապարհային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ հորդորում է շրջանավարտների ծնողներին, որպեսզի Վերջին զանգի կապակցությամբ իրենց տրանսպորտային միջոցները չտրամադրեն երեխաներին և թույլ չտան, որպեսզի մեքենաներն անչափահասներ վարեն, իսկ վարելու ընթացքում էլ երեխաները, իրենց անվտանգությունից ելնելով, լուսամուտներից դուրս չկախվեն։
Այսօր՝ մայիսի 25-ին, Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի տարածքում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներ և տեսանյութ է արել, որով երևում է, թե ինչպես են Վերջին զանգի մասնակից երեխաները նման ձևով վարում փուչիկներով զարդարված ավտոմեքենաները։
Վերջին տարիներին անգամ եղել են դեպքեր, երբ երեխաներն ընթացքում ընկել են ավտոմեքենաներից և մարմնական վնասվածքներ են ստացել։
Նախորդ տարիներին ճանապարհային ոստիկանների ուժեղացված ծառայության արդյունքում հնարավոր է եղել կանխել Վերջին զանգի օրը բազմաթիվ վթարներ։ Վերջին զանգի օրը երեխաները մեքենաները վարել են՝ լուսամուտներից կախված և մինչև գոտկատեղը «մարմինները լյուկերից դուրս հանած»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3331 դիտում
16:35 30-01-2016
ՀՀ Առողջապահության նախարարությունը հորդորում է ծնողներին դպրոց չուղարկել հիվանդ երեխաներին
3306 դիտում
15:03 16-02-2020
Հետաքրքիր փաստեր Նիդերլանդներից կամ ինչպես վտանգել կյանքը հանուն հարևանների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2086 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)