15756 դիտում
14:25 25-05-2018
Վարչապետը մի շարք նոր նշանակումներ է կատարել. Տավուշի փոխմարզպետն ու ԱՆ փոխնախարարն ազատվել են պաշտոններից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել, ինչպես նաև ստորագրել է որոշումներ՝ Տավուշի փոխմարզպետին ու Առողջապահության փոխնախարարին աշխատանքից ազատելու վերաբերյալ:
Ն. Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Ռաֆիկ Մաշադյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ռաֆիկ Մաշադյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ»,-ասված է որոշման տեքստում:
Սփյուռքի նախարարի տեղակալ է նշանակվել Դավիթ Սարգսյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Դավիթ Սարգսյանին նշանակել սփյուռքի նախարարի տեղակալ»,-ասված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։
Առողջապահության նախարարի տեղակալ է ն շանակվել Անահիտ Ավանեսյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվել է Տիգրան Սահակյանը:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Տիգրան Սահակյանին ազատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Վարչապետը որոշում է ստորագրել նաև Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանին պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Լևոն Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է որոշման տեքստում:
Նմանատիպ նյութեր
1256 դիտում
10:13 27-04-2021
Տավուշի փոխմարզպետն ազատվել է պաշտոնից
Այս բաժնից
685 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1051 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»