1885 դիտում
19:46 10-12-2020
Զինվորականների և պահեստազորայինների բնակարանային խնդիրներն արագացված ընթացակարգով լուծելու հարցը Արցախի նախագահը քննարկել է խորհրդակցությունում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 10-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ պաշտպանության, ֆինանսների և քաղաքաշինության նախարարների մասնակցությամբ:
Երկրի ղեկավարը նշել է, որ պաշտպանական ոլորտի ենթակառուցվածքների ստեղծումը, վերակառուցումն ու դրանց շահագործումն առաջնահերթ խնդիրներից են հանդիսանում, և դրանց լուծման համար համապատասխան քանակի շինարարական տեխնիկայի և ֆինանսական միջոցների ժամանակին հատկացումը կառավարության ուշադրության կենտրոնում է:
Ներկայացված ծրագրերի ծավալն ու ժամանակացույցը քննարկելուց հետո նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել: Հատուկ անդրադարձ է եղել հայկական բնակավայրերի`ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնվելու հետևանքով առանց կացարանների մնացած զինվորականների և պահեստազորայինների բնակարանային խնդիրներն արագացված ընթացակարգով լուծելու հարցին:
Նմանատիպ նյութեր
32424 դիտում
20:32 29-08-2021
Արագացված ընթացակարգով զինծառայություն, թե՞ ծառայությունից խուսափում. Hetq.am
3574 դիտում
23:27 01-10-2022
Արագացված ընթացակարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտը անակնկալ է եղել Բայդենի վարչակազմի համար․ Politico
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին