ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի անվան շահարկումն անթույլատրելի է. ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Ս.թ. մայիսի 24-ին համացանցում տարածվել է պրանկերների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ ունեցած հորինված հեռախոսազրույցի ձայնագրությունը:
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը գնահատում է ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառմամբ խոսքի ազատության և տեղեկույթի տարածման իրավունքի կարևորությունը ժողովրդավարության զարգացման գործում: Միևնույն ժամանակ, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը բացարձակ անթույլատրելի է համարում տարատեսակ մանիպուլյացիաների նպատակով ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի անվան շահարկումը:
Նմանատիպ արարքները վնաս են հասցնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:
[b]ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան[/b]