211652_close_icon
views-count22126 դիտում article-date 09:30 26-05-2018

Ադրբեջանն է հրաժարվում խաղաղ գործընթացից. «Ժամանակ».

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հայտարարել է, որ եթե Երևանը պահանջում է Արցախի մասնակցություն բա­նակցությանը, ապա դա նշանակում է խաղաղ գործընթա­ցի ավարտ: Մամեդյարովն այդպես անդ­րադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությանը, Արցախի բանակցային լիար­ժեք կողմ լինելու մասին: Նիկոլ Փաշինյանն իրականում չի պահանջել Արցախի մասնակ­ցություն, ըստ այդմ, դրա մասին խոսելը նշանակում է նենգափոխել հարցը: Փաշինյանն ընդամենը հստակ արձանագ­րել է, որ Արցախի ճակատագ­րի վերաբերյալ լիարժեք կա­րող է բանակցել միայն Արցա­խը, ըստ այդմ, դրանից հրա­ժարվելն է խաղաղ գործընթա­ցից հրաժարում: Այսինքն՝ Ադրբեջանն է հրաժարվում խաղաղ գործընթացից, երբ մերժում է Արցախի հետ բա­նակցության հնարավորու­թյունը: Հայաստանի արտա­քին գործերի նոր նախարար Զոհրաբ Մնացականյանը նա­խօրեին հայտարարել է, որ ներկայումս կարևոր է վերներգրավումը բանակցային գործընթաց, իհարկե հայկա­կան շահերի, Արցախի անվ­տանգության և ինքնորոշման իրավունքի գերակայության պայմաններում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր