211652_close_icon
views-count41246 դիտում article-date 00:49 27-05-2018

Զիդանի «Ռեալը» 3-րդ անգամ անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 3:1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին» և 3-րդ անգամ անընդմեջ, ու ընդհանուր 13-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Հանդիպումը անգլիացիները շատ ավելի ակտիվ սկսեցին, մեծ ճնշում գործադրելով մրցակցի վրա, սակայն 24-րդ րոպեին «Լիվերպուլին» իսկական դժբախտություն պատահեց. Սերխիո Ռամոսի կեղտոտ գործողությունից հետո վնասվածք ստացավ մերսիսայդցիների առաջատար Մոհամեդ Սալահը, որը արցունքներն աչքերին լքեց խաղադաշտը: Առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլերի, հիմնական իրադարձությունները տեղի ունեցան 2-րդ խաղակեսում: Չգիտենք, անեծք է դա, թե՝ կարմա, բայց հերթական դարպասապահն է «Ռեալի» հետ խաղերում հրեշավոր սխալ թույլ տալիս. «Լիվերպուլի» դարպասապահ Կարիուսը պարզապես գոլ նվիրեց Բենզեմային: Դրանից հետո Սադիո Մանեն կարողացավ հավասարեցնել հաշիվը: Շուտով Զինեդին Զիդանը խաղադաշտ մտցրեց Գարեթ Բեյլին, որին էլ բախտ էր վիճարկված դառնալ հանդիպման հերոսը: Նախ, դաշտ մտնելուց ընդամենը 2 րոպա անց Բեյլը ֆանտաստիկ, հրաշք գոլի հեղինակ դարձավ՝ մկրատաձև բարդ հարվածով թիմին առաջ մղելով: Մի փոքր անց Բեյլը նորից գոլի հեղինակ դարձավ. այս դեպքում գոլի համահեղինակը «Լիվերպուլի» դարպասապահ Կարիուսն էր, որը Բեյլի ոչ այնքան վտանգավոր հարվածը անշնորհք կերպով ուղղեց սեփական դարպասը՝ 3:1: «Ռեալը» հաղթեց՝ շնորհիվ իր ավելի բարձր կատարողական վարպետության, ավելի բարձրակարգ խաղացողների, և ավելի սառնասիրտ գործողությունների: Բրավո, «Ռեալ», բրավո, Զիդան: Չեմպիոնների լիգա, եզրափակիչ, Կիև «Ռեալ»-«Լիվերպուլ»՝ 3:1 Բենզեմա, 51, Բեյլ, 64, 83 – Մանե, 83
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր