Նիկոլ Փաշինյան. Զարմանում եմ, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները չեն կանգնում կարմիր լույսի տակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երթևեկության կաննոնների հանդեպ բոլորի հավասարության թեմային:
«Զարմանում եմ տեղեկանալով, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ։
Եթե երկրի ղեկավարը՝ վարչապետը այդպես չի վարվում և հրաժարվել է ճռռիկ, վռռիկներով երթևեկելու՝ մարդկանց նյարդայնացնող պրակտիկայից, մյուս պաշտոնյաները պետք է հասկանային, որ իրենց վարքագծում նույնպես պետք է համարժեք փոփոխություններ տեղի ունենան։
Հույս ունեմ՝ ընդամենը թյուրըմբռնում է և հավելյալ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի», նշելէ վարչապետը: