96327 դիտում
21:44 27-05-2018
Դերասանուհին կյանքի համար է պայքարում. նրան օգնություն է պետք
Դերասանուհի Ելենա Բորիսենկոն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է սկսնակ դերասանուհի Սեդայի լուսանկարը` կիցը գրելով, որ վերջինս առողջական խնդիրներ ունի: Ելենա Բորիսենկոն մասնավորապես գրել է հետևյալը.
«Եթե անգամ չեք կարող օգնել գոնե տարածեք
Չկա ուրիշի ցավ, չկա ուրիշի երեխա, բոլորս բոլորինս ենք: Ցավի մասին լսելիս ամեն մեկս յուրովի ենք արձագանքում, բայց այդ արձագանքը կարող է ինչ-որ մեկի կյանք արժենալ:
Բոլորիդ եմ դիմում, խնդրում եմ, եկեք միասին օգնենք մի երիտասարդ աղջկա, որ հիմա բառացիորեն ամեն վայրկյան, կյանքի համար է պայքարում:
Տասնութամյա սկսնակ դերասանուհի Սեդան, որ արդեն հասցրել է նկարահանվել «Ուրիշի հոգին» ֆիլմում, այժմ էլ ներգրավված է «Անուղղելիները» սերիալում, այս պահին ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Արմենիա» ՀԲԿ-ում: Բուժման համար անհրաժեշտ են գումարներ, որոնք գուցե ոմանց փոքր թվան, բայց եղած ռեսուրսները սպառած ընտանիքի համար արդեն շատ մեծ են:
Հասկանում եմ, որ խաբեության, շորթման բազում դեպքերի եք հանդիպել, բայց սա վստահաբար այդ շարքին չի պատկանում: Սեդային օգնելու համար բացվել են հաշվեհամարներ, կամ կարելի է անձամբ կապվել մայրիկի` Յազիչյան Լուսինեի հետ 091 69 63 24 հեռախոսահամարով:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ «ԿՈՄԻՏԱՍ» մասնաճյուղ
ՀՀ, 0033, ք. Երևան, Կոմիտաս 3, 47 տարածք
Ստացող` Սարուխանյան Նարինե Ռոստոմի AK0657433, 17/11/10, 17/11/20
Հաշվեհամարներ`
163638007548 (AMD)
163638007555 (USD)
163638007563 (EUR)
163638007571 (RUR)
Առողջ լինեք բոլորդ: Շնորհակալ եմ»
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1985 դիտում
16:01 31-01-2014
Հոլիվուդյան հայտնի դերասանուհին ռեժիսորական դեբյուտի համար ընտրել է Վիլյամ Սարոյանի վեպը
7226 դիտում
23:46 22-12-2019
Ռուս հայտնի դերասանուհին կկանգնի դատարանի առջև՝ թմրանյութ պահելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ