211652_close_icon
views-count7196 դիտում article-date 23:46 22-12-2019

Ռուս հայտնի դերասանուհին կկանգնի դատարանի առջև՝ թմրանյութ պահելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայի Պրեոբրաժենսկիի շրջանի դատարանում կքննվի ռուսական կինոյի և թատրոնի դերասանուհի Նատալյա Բոչկարյովայի գործը: Վերջինս մեղադրվում է թմրանյութերի ապօրինի ձեռքբերման մեջ: Սեպտեմբերի 28-ին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Մոսկվայի փողոցներից մեկում կանգնեցրել էին Բոչկարյովայի վարած Cadillac մակնիշի ավտոմեքենան՝ այն ստուգելու նպատակով: Փաստաթղթերը զննելիս ոստիկանության ծառայողները դերասանուհուց ալկոհոլի հոտ են զգացել և վերջինիս առաջարկել են սթափության փորձաքննություն անցնել, սակայն Բոչկարյովան հրաժարվել է: Դերասանուհու անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ 0,69 գրամ թմրանյութ է հայտնաբերվել, որը՝ համաձայն փորձաքննության, կոկաին է պարունակել: Նրա նկատմամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է ներկայացվել, որը նախատեսում է 40 հազ. ռուբլի տուգանքից մինչև 3 տարվա ազատազրկում: Բոչկարյովայի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, կիրառվել է ստորագրությամբ չհեռանալը: Վերջին կտրականապես հերքում է իրեն վերագրվող մեղադրանքները՝ դրանք համարելով ինչ-որ մեկի չար կատակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր