211652_close_icon
views-count7122 դիտում article-date 13:00 29-05-2018

Իրանի հետ ԵԱՏՄ-ի ժամանակավոր համաձայնագիրը կարող Է ուժի մեջ մտնել 2019 թվականից. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առեւտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիրը կարող Է ուժի մեջ մտնել 2019 թվականից: Այդ մասին Таss-ին տված հարցազրույցում հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Աստանայի համաժողովում մենք ստորագրեցինք ժամանակավոր համաձայնագիր, որը տանում Է Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծում: Այժմ վավերացման ընթացակարգը գործարկել ենք մեր երկրներում, հուսով ենք, որ նոր տարվանից այդ համաձայնագիրն արդեն ուժի մեջ կմտնի»,-ասել է նա: «Համաձայնագիրն ստորագրված Է, այժմ այն անհրաժեշտ Է վավերացնել խորհրդարանում: Մեր փորձագետներն ասում են, որ դա կարող Է տևել մոտավորապես 6 ամիս: Վավերացումից հետո այն ուժի մեջ կմտնի: Նույնը վերաբերում Է նաև Չինաստանին»,-պարզաբանել Է Սարգսյանը: Նա հիշեցրել Է, որ ԵԱՏՄ-ն այժմ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրերի կնքման շուրջ բանակցություններ Է վարում Իսրայելի, Սինգապուրի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Սերբիայի հետ:

Նմանատիպ նյութեր