211652_close_icon
views-count2503 դիտում article-date 09:25 01-07-2020

Քանի որ օրենքը դեռ պաշտոնական տեղեկագրում հրապարակված չէ, ուստի չի կարող ուժի մեջ մտնել 2021-ի հունվարի 1-ից․ Թանդիլյան

Հանրապետության նախագահը գույքահարկի բարձրացումը համարում է ժամանակավրեպ, նշելով, որ չունի որևէ լիազորություն օրենքը հետ ուղարկելու խորհրդարան և ստիպված այսօր ստորագրել է այն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Նախագահը առնվազն անկեղծ չէ իր պատճառաբանության մեջ, քանի որ ընդամենը մեկ օր անց ստորագրելու դեպքում օրենքը չէր կարող ուժի մեջ մտնել 2021թ հունվարի մեկից, ինչով էլ պայմանավորված էր կառավարության կողմից հերթական անգամ արտահերթ նիստով հարկեր բարձրացնելը։ Ի դեպ, նույն գործընթացը տեղի ունեցավ անցյալ տարի, երբ հարկերի բարձրացում նախատեսող օրենքը նախագահը ստորագրեց նույնիսկ Շվեյցարիայից։ Հ.Գ. Կարծես թե նույնիսկ նախագահը չի փրկում իշխանությանը, քանի որ օրենքը դեռ պաշտոնական տեղեկագրում հրապարակված չէ, ուստի արդեն հուլիսին հրապարակվող օրենքը չի կարող ուժի մեջ մտնել 2021թ հունվարի մեկից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր