211652_close_icon
views-count17330 դիտում article-date 10:25 30-05-2018

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թբիլիսի

Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությունը: Ինչպես Թբիլիսիից հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/935392.html]Արմենպրես[/url]»-ի թղթակիցը, օդանավակայանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկին Աննա Հակոբյանին դիմավորեցին Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն: Օդանավակայանից Փաշինյանը կմեկնի «Հերոսների» հրապարակ, որտեղ Վրաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չաչիբայայի հետ ծաղկեպսակ կզետեղի հավերժական կրակի մոտ: Ավելի ուշ ՀՀ վարչապետը Վրաստանի կառավարության շենքում կհանդիպի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, Ազգային ժողովի նախագահ Իրակլի Կոբախիձեի, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: ՀՀ վարչապետը «Խոջիվանք» պանթեոնում ծաղիկներ կզետեղի Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու և Գաբրիել Սունդուկյանի, Սայաթ-Նովայի շիրիմներին: Երկօրյա այցի շրջանակում՝ մայիսի 31-ին Փաշինյանը կմեկնի նաև Ջավախք ու կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայկական պատվիրակության կազմում են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և այլ բարձրաստիճան այրեր:

Նմանատիպ նյութեր