211652_close_icon
views-count4917 դիտում article-date 19:56 30-05-2018

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 29-ին, ժամը 23.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Օրբելի փողոցի խաչմերուկում բախվել է ստորգետնյա ճանապարհի բետոնե պատնեշին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Մայիսի 29-ին, ժամը16.00-ին, Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Հաղթանակ կամրջի հատման մասում իրար են բախվել «Միցուբիշի» եւ «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Մայիսի 29-ին, ժամը 18.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Մայիսի 29-ին, ժամը 21.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մելքոնյան փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Մայիսի 29-ին, ժամը 21.00-ին, Երեւանի Գայի պողոտայի և Սաֆարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ։ «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Մայիսի 29-ին, ժամը 3.10-ին, Գավառի հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 3-ամյա երեխա։ Նույն օրը, ժամը 13.30-ին, երեխայի մայրը հաղորդում է տվել, որ ժամը 00.30-ի սահմաններում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 26-րդ կմ-ին բախվել են դաշտամիջյան ծառերին, ինչի հետևանքով 3-ամյա որդին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Մայիսի 29-ին, ժամը 8.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան խոչընդոտ է հանդիսացել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ բախվել մետաղյա արգելապատնեշներին. ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Մայիսի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին իրար են բախվել «ՈւԱԶ-452Դ» եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն: *** Մայիսի 30-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Խնձորանոց» ռեստորանային համալիրի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Լադա գռանդա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։: Կատարվում է քննություն: *** Մայիսի 30-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Բյուրեղավան-Երևան ճանապարհին՝ «ԲԵԿՈՆ» մսամթերքի գործարանի մոտ, բախվել է գործարանի պատին։ Ժամանած շտապօգնության կողմից վարորդը տեղում ստացել է բուժօգնություն: Կատարվում է քննություն: *** Մայիսի 29-ին, ժամը 21.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակին, ինչի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածք եւ ժամանած շտապօգնության կողմից տեղում ստացել բուժօգնություն: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր