6789 դիտում
23:31 30-05-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում այս մասին խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ի թիվս այլ հարցերի քննարկել ենք նաև ղարաբաղյան հարցը: Շատ կարևոր է եղել ընդգծելը, որ հարցի խաղաղ կարգավորումը խնդրի լուծման միակ ճանապարհն է: Այստեղ չկա որևէ ուժային լուծման տարբերակ: Դա ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի դիրքորոշումն է: Բարձրացրել եմ նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Կարծում եմ, որ մենք կառուցողական քննարկում ենք ունեցել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ բարեկամական է տրամադրված ինչպես ՌԴ նախագահ Պուտինի, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների նկատմամբ:
«Հայաստանը խաղաղ երկիր է, հայ ազգը խաղաղասեր է: Միևնույն ժամանակ մենք ելնում ենք մեր երկրի շահերից: Մենք սերտ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, և ես հույս ունեմ, որ այդ հարաբերությունները կդառնան ավելի խորը»,-ասել է նա: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի Եվրամիության, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի և բոլոր այն երկրների հետ, որոնք ցանկանում են ու պատրաստակամ են զարգացնել Հայաստանի հետ գործընկերությունը:
Խոսելով Սոչիում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովից՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այնտեղ դրական մթնոլորտ կար: «Կարծում եմ, որ այս փուլում ձևավորվեցին շատ լավ անձնական հարաբերություններ: Վստահ եմ, որ այդ հարաբերությունները շատ ավելի լավն են դառնալու»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը մանրամասնել է, որ Պուտինի հետո խոսել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակում բազմակողմանի համագործակցության վերաբերյալ հարցերի մասին:
Նմանատիպ նյութեր
7467 դիտում
15:28 18-09-2017
Արցախում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չեն տեսնում. Կարեն Միրզոյան
2094 դիտում
13:44 14-08-2019
Ուրուգվայի և ՀՀ արտգործնախարարները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չեն տեսնում
5916 դիտում
14:58 29-03-2018
Իրանի նախագահը ԼՂ հակամարտության քաղաքական ճանապարհով կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»