2097 դիտում
13:44 14-08-2019
Ուրուգվայի և ՀՀ արտգործնախարարները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չեն տեսնում
Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար այլընտրանք չեն տեսնում:
«[url=https://armenpress.am/arm/news/984838.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարները հայտնեցին օգոստոսի 14-ին Երևանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ես առիթ ունեցա մանրամասնորեն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները, դիրքորոշումն ու դիրքորոշման տրամաբանությունը: Վերահաստատեցի, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների անվտանգությունը եղել և մնում է գերակա հարցը մեր մոտեցումներում, և դրանից բխող կարգավիճակի հարցը մնում է գերակա հարց մեզ համար: Ես նշեցի, որ համապատասխան միջավայրի ստեղծումը՝ խաղաղ գործընթացն առաջ տանելու համար, կարևորագույն հարց է եղել և մնում է: Մանրամասնեցի, թե ինչ է նշանակում մեր մոտեցման մեջ այն, որ վերաբերում է այն հարցին, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Եվ ես շատ շնորհակալ եմ իմ գործընկերոջն այն ընկալումների համար, որոնցով ինքը կիսվեց ինձ հետ այդ հարցի առումով»,- ասաց Մնացականյանը:
Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը հայտնեց, որ իրենց երկիրը խաղաղության սիրահար է, և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին:
«Ուրուգվայը խաղաղության սիրահար երկիր է, և պարոն նախարարը շատ հստակ ու պարզ մեզ բացատրեց Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Մեր երկիրը աջակցում է այն բանակցություններին, որոնք տեղի են ունենում Մինսկի խմբի շրջանակներում 1995 թ. ստանձնած մանդատի համաձայն, որպեսզի բանակցված լուծում ձեռք բերվի՝ հիմնված նաև ՄԱԿ-ի հիմնադիր փաստաթղթում ներառված սկզբունքների վրա: Ինչպես ասում է իմ ընկեր նախարարը՝ այս կոնֆլիկտի խաղաղ լուծմանն այլնտրանք չկա»,- նշեց նախարարը:
Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոան Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով:
Նմանատիպ նյութեր
7467 դիտում
15:28 18-09-2017
Արցախում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չեն տեսնում. Կարեն Միրզոյան
6789 դիտում
23:31 30-05-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
5919 դիտում
14:58 29-03-2018
Իրանի նախագահը ԼՂ հակամարտության քաղաքական ճանապարհով կարգավորմանն այլընտրանք չի տեսնում
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»