11191 դիտում
17:30 30-05-2018
Պարզաբանում է Էջմիածնի փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Էջմիածնի փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանը փաստարկված կերպով հերքում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) մեղադրանքներն ուղղված Էջմիածնի քաղաքապետարանին: Հակոբյանը նշել էր, թե իբր քաղաքապետարանը միլիոնավոր դրամների չարաշահումներ է թույլ տվել:
Վազրիկ Գրիգորյանը հիմնավոր ներկայացնում է, որ Կարեն Գրիգորյանի օրոք Էջմիածնում բոլոր ոլորտներում ավելի շատ աշխատանքներ է կատարվել, քան նախորդ բոլոր քաղաքապետերի օրոք: Հենց Հրաչ Աբգարյանի օրոք են չարաշահումներ, մանկապարտեզների, թանգարանների վաճառք եւ այլն եղել: Փոխքաղաքապետն անդրադառնում է նաեւ Ճոյտի այն հայտարարությանը, թե իբր Կարեն Գրիգորյանի համար «Ելք» դաշինքին 2000 թվականից անդամակցելու վկայական է պատրաստվել:
Իրականում նման ձեռնածության հենց Հակոբյանն է ընդունակ, այն Հակոբը, որ մի քանի կուսակցության անդամ եղել է, ժամանակին ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է քաղաքապետի թեկնածու: Իսկ Կարեն Գրիգորյանը երբեք կուսակցական չի եղել:
Մանրամասները՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16743 դիտում
10:06 04-09-2016
Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Վազրիկ Գրիգորյանը շարունակում է բացահայտել «Ճոյտի» ստերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ