16746 դիտում
10:06 04-09-2016
Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Վազրիկ Գրիգորյանը շարունակում է բացահայտել «Ճոյտի» ստերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նախկին պատգամավոր Ճոյտ Հակոբ Հակոբյանը հայտարարել էր, թե Էջմիածնի մշակույթի պալատը 1940 թվականից չի նորոգվել` դրանում մեղադրելով գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:
Ի պատասխան հրապարակվեց փաստարկված տեսանյութ, որում ցուցադրվեց, թե որքան շքեղ հիմնանորոգում է կատարվել Մշակույթի պալատում հենց Կարեն Գրիգորյանի օրոք: Տեսանյութում հիացմունքի եւ շնորհակալանքի խոսքեր էին ասում մշակույթի այս օջախի տնօրենը, ուսուցիչները, սաներն ու սաների ծնողները:
Ճոյտը, ասելիք չունենալով, հայտարարեց, թե ինքը նկատի է ունեցել Զվարթնոց թաղամասի ակումբը: Այս մասով դարձյալ Ճոյտին հակադարձում է Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Վազրիկ Գրիգորյանը` ներկայացնելով, որ այդ տարածքը 1993-ից վերածված է եղել ավերակի: Կարեն Գրիգորյանը, բնականաբար, չէր կարող 1940 թվականին նորոգում անել, քանի որ ծնվել է 1979-ին, իսկ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնն նստանձնել է 2008-ի նոյեմբերի 1-ից:
Ամեն դեպքում Վազրիկ Գրիգորյանը մատնացույց է անում, որ այդ շինությունում էլ , եթե ինչ-որ աշխատանք արվել է, արվել է քաղաքապետ Կարեն Գրիգորյանի օրոք, Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ: Մասնաշենքերից մեկը նորոգվել է եւ ծառայում է որպես վետերանների ակումբ:
«Թող ավելի լավ է Ճոյտը պատմի, թե ինչպես Զվարթնոցի մսուր-մանկապարտեզը դարձավ իր սեփական օբյեկտը, որում իր համար տուն է կառուցում»,- հակադարձում է Վազրիկ Գրիգորյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11191 դիտում
17:30 30-05-2018
Պարզաբանում է Էջմիածնի փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1366 դիտում
23:40 03-02-2025
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն
1231 դիտում
22:59 03-02-2025
Փաստաբանները բողոքի ակցիա կանեն. Փաստաբանների պալատի հայտարարությունը
946 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին