211652_close_icon
views-count5850 դիտում article-date 18:00 01-06-2018

ՀՀ դատախազության շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սիրելի մանուկներ, ՀՀ դատախազությունը սրտանց շնորհավորում է ձեզ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, որն իրականում բոլորիս համար դարձել է ամենազվարթ, գունագեղ և պայծառ տոն: Մեր երկրի զարգացման գրավականներից մեկը ձեր կենսախինդ բարօրության ապահովումն է, ձեզ համար այնպիսի միջավայրի ստեղծումը, որտեղ ոչ միայն կարողանաք լիարժեք ինքնաիրացվել, այլև ձեր ընտանիքների, հասարակական աջակցության և օժանդակության ներքո ձևավորվել ու կայանալ որպես անհատ և մեր երկրի ապագա արժանի քաղաքացի: Դրա նախադրյալներից մեկը ձեզ սխալ, հասարակության և հենց ձեզ համար երբեմն վտանգավոր ու անցանկալի ճանապարհով ընթանալուց, գիտակցաբար, իսկ շատ դեպքերում անգիտակցաբար տարատեսակ զանցանքների և հանցանքների կատարումից զերծ պահելն է, ձեզ հնարավոր ճնշումներից, բռնությունների ենթարկվելուց պաշտպանելը, որը մեր՝ իրավապահ մարմիններիս հիմնական պարտականություններից է: ՀՀ դատախազության համար առաջնային է երեխաների քրեաիրավական պաշտպանության լիարժեք ապահովումը, հանցածին գործոնների, երեխաներին հանցագործությունների կատարման կամ դրանցում ներգրավման պատճառների ու պայմանների համակողմանի վերհանումը, շահագրգիռ պետական մարմինների ու հասարակական միավորումների հետ ամենասերտ համագործակցությամբ դրանց վերացումը: Հատկապես շնորհավորում ենք մեր այն երեխաների տոնը, ովքեր հանգամանքների բերումով գտնվում են անազատության մեջ: Նրանց մաղթում ենք առողջություն, ուղղվելու, սխալներն այլևս չկրկնելու խորը, անշրջելի գիակցում և հասարակությանը լիարժեք ինտեգրվելու և կյանքում սեփական արժանապատիվ տեղը գտնելու լուսավոր ապագա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր