27198 դիտում
18:03 01-06-2018
Կարեն Ավագյանը բողոք է ներկայացրել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ Կարեն Ավագյանի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է քննչական վարչությանը և հայտնել, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն, Երևանի բնակիչ Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն իր լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով՝ այս տարվա ապրիլի 6-ին հիմնադրամի անունից կնքել է 326 միլիոն դրամ փոխառության պայմանագիր իր իսկ հետ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Ավագյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, ՀՀ ԱԺ պատգամավոր։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
55610 դիտում
20:25 02-02-2025
Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ամուսիններից կինը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ