211652_close_icon
views-count6752 դիտում article-date 09:25 13-07-2018

Վարչապետը Երևանի ավագանին կլուծարի այն հաշվարկով, որ ԱԺ և ավագանու ար­տահերթ ընտրություններն անցկացվեն միևնույն օրը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չի բացառվում, որ Երևանն իր 2800-ամյակը տոնի առանց քաղաքապետի. Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական է ներկայացրել: Երեկ էլ Երևանի ավագանին որոշեց քաղաքապետի նոր ընտրություններն անցկացնել հուլիսի 16-ին: Միայն թե ավագանու ՀՀԿ խմբակցությունը, որ մեծամասնություն է, կարծես թե հակված չէ այդ օրը քաղաքապետ ընտրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը չբացառեց, որ ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի: Ու հիմա ՀՀԿ-ականները ցանկանում են ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրենսդրությամբ սահմանված կարգով կրճատի ավագանու լիազորու­թյունները՝ լուծարելով այն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ Փաշինյանն ավագանին լուծարի ոչ թե անմիջապես քաղաքապետ չընտրելուց հետո, այլ այն հաշվարկով, որ և´ ԱԺ, և´ ավագանու ար­տահերթ ընտրություններն անցկացվեն միևնույն օրը. օրենսդրությունը այդ ամենի հնարավորությունն ընձեռում է՝ ավագանու լուծարման համար կառավարության առաջ չսահմանելով ժամկետներ, չնայած ՀՀԿ-ականներն ի սկզբանե այլ հաշվարկներ են ունեցել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր