211652_close_icon
views-count12782 դիտում article-date 10:29 02-06-2018

ԲԷՑ-ը չի տրվի նաև Ծառուկյանին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդ­րադարձավ բարձրավոլտ էլեկտրական ցանցերին։ Մինչ այս, ՀՀ էներգետի­կայի նախարար Արթուր Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հարցին պա­տասխանելով նշել էր, որ կառավարությունը չեղարկել է ԲԷՑ-երը «Տաշիր» ընկերությանը 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը։ Գրիգորյանը պնդել էր, որ եթե այն մնա պետությանը, ավելի շա­հեկան կլինի։ Երեկ Փաշինյանը նախարարի հայտարարությունը սրբագ­րեց և նշեց. «Այս փուլում պետք է վերջնական հայտարարություն չանենք ընկերության կարգավիճակի մասին»։ Այնուհետ, Փաշինյանն ասաց, որ պետք է որոշում կայացնել՝ ճի՞շտ է այն թողնել պետության հաշվեկշռում, թե՞ տալ մասնավորի։ «Հնչել են հայտարարություններ բարձրավոլտ ցան­ցերի հետ կապված։ Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփակա­նատիրոջ տիրապետության ներքո, և մենք պետք է շատ արագ առաջիկա­յում որոշում կայացնենք կառավարման մեթոդի մասին, պետք է որոշենք՝ պետական կառավարման է մնում, թե հանձնվամ է մասնավոր կառավար­ման»,- ասաց վարչապետը։ Նա նշեց, որ պետք է բացառել, որ մասնավորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանու­թյան հետ առնչվող որևէ անձնավորության կամ օֆշորային որևէ անձ։ «Բաց և թափանցիկ մրցույթով պետք է ամեն ինչ արվի»,- ասաց նա։ Վարչապետի այս հայտարարությունը մեսիջ էր նաև Գագիկ Ծառուկյանին։ Նա իր խոսքում ասելով, որ ընկերությունը չի տրվելու իշխանության հետ կապ ունեցող անձի, հավանաբար նկատի ուներ Ծառուկյանին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր