211652_close_icon
views-count29937 դիտում article-date 21:14 03-06-2018

Էդգար Էլբակյան. Ստեփանակերտում իրավիճակը բավական մոտ է հանգուցալուծմանը

Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Էլբակյանը իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/1789876854392125]էջում[/url] հայտնել է հունիսի 1-ին Ստեփանակերտում տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/03/1097533/]միջադեպից[/url] հետո Արցախի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին: «Ստեփանակերտում իրավիճակը բավական մոտ է հանգուցալուծմանը։ Երեկոյան ժողովրդական հավաքի դե-ֆակտո կազմակերպիչների հետ միասին ցուցարարության տարածք եկավ և խոսեց պետնախարար Արայիկ Հարությունյանը՝ ընդհանուր առմամբ հավաքվածներին հավաստիացնելով, որ իշխանությունները պատրաստակամ են լուծում տալու առկա խնդիրներին և ներողություն խնդրելով նախկինում թույլ տրված սխալների համար։ Մինչ այդ որոշ անձինք փորձ էին արել ուզուրպացնել հարթակը, այդ թվում՝ կոչ անելով պահանջել նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը, ինչը կասեցվել էր հավաքի դե-ֆակտո կազմակերպիչների կողմից։ Ժողովրդի առաջ ելույթ ունենալուց հետո Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, հավաքի ակտիվը (շուրջ 20 հոգի) ավտոկայանի սրճարանում երկար զրույց ունեցան։ Պետնախարար Արայիկ Հարությունյանը մասնակիցներին հաղորդեց որոշ կոնֆիդենցիալ մանրամասներ նախագահ Բակո Սահակյանի մոտ այս օրերին ընթացած քննարկումներից՝ նպատակ ունենալով է՛լ ավելի ամրացնել պետական այրերի խոսքի հանդեպ հանրային ներկայացուցիչների վստահությունը։ Ըստ օրակարգի որոշում կայացվեց, որ ա. ցուցարարներից ստեղծված 5-6 հոգանոց պատվիրակությունն այսօր՝ ժամեր անց, հանդիպում կունենա նախագահ Բակո Սահակյանի հետ՝ քննարկելու որոշ ուժային կառույցների որոշ ղեկավարների հրաժարականի հարցապահանջը և գալու կոմպրոմիսի; բ. ապագայում որպես հանրային խնդիրների միջնաժամկետ և հեռաժամկետ լուծման միջոցներից մեկը՝ կստեղծվի մոտ 15 հոգանոց հանրային խորհուրդ, որի անդամների շարքում կընդգրկվեն նաև ներկա հավաքի ակտիվիստները։ Հ.Գ. Որպես նկարագրված բանակցության մասնակից ու հետազոտող՝ կարող եմ հավաստիացնել, որ ներարցախյան շատ տրամադրություններ ու մտայնություններ էականորեն տարբերվում են երևանյան հասարակական-քաղաքական մշակույթից, հետևաբար՝ «մեկին մեկ» արվող զուգահեռները սխալ են։ Ավելին, սխալ ու մերժելի է երևանյան վերջին դեպքերի ու տրամադրությունների ամբողջ սպեկտրն արտապատկերել արցախյան իրականության վրա։ Ամենակարևոր տարբերությունն այս դեպքում ՀՀ նախկին իշխանությունների և ԱՀ ներկա իշխանությունների ժողովրդական հավանության աստիճանի և առաջ եկած շարժումների թիրախների տարբերությունն է։ Ստեփանակերտյան հավաքի դե-ֆակտո կազմակերպիչները՝ լիազորված ժողովրդի կողմից, ներկա բանակցությունների ժամանակ ասացին. «մունք դեմ չենք վե՛չ պետնախարարին, վե՛չ նախագին, մունք ուրախընք, վեր պարոն Հարությունյանը մեր վարչապետն ա, ուրախընք, վեր Բակո Սահակյանը մեր նախագան ա, սպեցնազին տղորցը դեմ պրետենզիա օնինք վեչ, օզումընք, վեր մեղավեր ղեկավարները հրաժարական տան», նշել է Էդգար Էլբակյանը:

Նմանատիպ նյութեր